ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՄԻԿՐՈԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԻՆԹԵԶ՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների մանէրաբանական արտադրիչների (L-, D-ամինաթթուներ, ֆերմենտներ, պաթոգենների կենսաարգելակիչներ, կենսախթանիչներ, բակտերիալ միջատասպաններ, կենսապարարտանյութեր) ստացում բժշկության, դեղագործության և սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության կարիքների համար՝ օգտագործելով գենային ընտրողականության և գենային ինժեներիայի մեթոդները
ԿԵՆՍԱՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՏԱԼԻԶ՝ ամինաթթուների, պեպտիդների, ֆերմենտային պատրաստուկների, պոլիսախարիդների և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների բիոկատալիտիկ մեթոդների մշակում
ԲԻՈՄԻՄԵՏԻԿ ԱՍԻՄԵՏՐԻԿ ՍԻՆԹԵԶ՝ արդյունավետ բիոմիմետիկ կատալիզատորների և էնանտիոմերապես մաքուր ոչ սպիտակուցային ամինաթթուների սինթեզի մեթոդների, պեպտիդների և այլ պատրաստուկների մշակում, որոնք կիրառվում են դեղագործական արդյունաբերության, բժշկական ախտորոշման և գիտության ու ինժեներիայի այլ բնագավառներում
ԳԵՈԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱ՝ մենաղների տարրալվացման կենսատեխնոլոգիական մոտեցումների մշակում և կորզում
ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ՝ գյուղատնտեսական և սննդային թափոնների մշակում, արդյունավետ տեխնոլոգիաների ստեղծում
ԿԵՆՍԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ կենսաբանորեն ակտիվ միացությունների ստացման տեխնոլոգիաների մշակում սննդային, բժշկական, դեղագործական և կոսմետիկ արտադրանքների համար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ՝ մանրէների համակարգվածություն, ձևաբանություն, ֆիզիոլոգիա, կենսաքիմիա, ցիտոլոգիա և գենետիկա
Նորություններ
Արտադրանք
«ՆԱՐԻՆԵ» դիետիկ կաթնաթթվային մթերք
«ՆԱՐԻՆԵ» կաթնաթթվային մթերքը բուժկանխարգելիչ և դիետիկ սննդամթերք է երեխաների և մեծահասակների համար: Այն ստեղծվել է Lactobacillus acidophilus MDC 9602 մոնոկուլտուրայի հիման վրա Մանրէների ավանդադրման կենտրոնում: «ՆԱՐԻՆԵ»-ի լակտոբացիլները մեկուսացվել են 1964 թվականին, մանրակրկիտ ուսումնասիրվել և բնութագրվել են ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում դոկտոր պրոֆ. Լ.Ա. Երզինկյանի գլխավորությամբ մի խումբ գիտնականների կողմից ու ավանդադրվել են ՀՀ ԳԱԱ Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում (1993թ.):
«ՆԱՐԻՆԵ» (մածուկ, լիոֆիլացված) մթերքի սերիական արտադրությունը մեկնարկել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում 2014 թվականին՝ համաձայն ՀՀ ստանդարտ ՀՍՏ 173-2015-ի: «ՆԱՐԻՆԵ» կաթնաթթվային մթերքն արտադրվում է բնական նորմավորված կովի անյուղ կաթից` Lactobacillus acidophilus MDC 9602-ի հետ խմորման միջոցով: Արտադրանքն ունի նուրբ թթվասերի համ և հոտ, կաթի գույն, դրա հիմնական հատկությունն արտահայտված մածուցիկությունն է:









