2016 թվականին հիմնադրված լաբորատորիան զբաղվում է տարաբնույթ հումքերից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատման, մաքրման ժամանակակից արդյունավետ տեխնոլոգիաների մշակմամբ և պոտենցիալ կենսաբանորեն ակտիվ միացությունների քանակական և որակական նույնականացման բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիայի (ԲԱՀՔ), գազային քրոմատոգրաֆիայի (ԳՔ), ամինաթթվային անալիզի, էլեմենտային անալիզի և լուսաչափական այլ անալիզի անալիտիկ մեթոդների մշակմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվում տարբեր ծագում ունեցող արժեքավոր նյութերի որակական և քանակական նույնականացման համար նոր գործիքային անալիտիկ մեթոդների ներդրմանը և վավերացմանը:
Head of the Laboratory
Avetis H. TSATURYAN
PhD in Chemistry
+37477 06 60 07
+ 37410 65 41 82
avetis-tsaturyan@yandex.ru

Լաբորատորիան հիմնադրվել է 2024 թվականին Ասիմետրիկ կատալիզի և Պեպտիդների սինթեզի լաբորատորիաների միավորման արդյունքում։ Գիտական գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղղություններով՝ ոչ սպիտակուցային ամինաթթուների ասիմետրիկ սինթեզ, դրանց հիմքի վրա կենսաբանորեն ակտիվ պեպտիդների ստացում, ինչպես նաև նոր քիրալային մետաղական կոմպլեքսային կատալիզատորների և օրգանոկատալիզատորների սինթեզ՝ նպատակ ունենալով մշակելու կատալիտիկ մեթոդներ կենսաբանորեն ակտիվ պոտենցիալ միացությունների ստացման համար։
Head of the Laboratory
Anna F. MKRTCHYAN
PhD in Chemistry
+ 37410 65 41 80
anna_mkrtchyan@ysu.am


2023 թվականին հիմնադրված սեկտորի հիմնական հետազոտական գործունեությունը կենտրոնացած է ասիմետրիկ կալալիզի վրա, մասնավորապես՝ նոր ոչ սպիտակուցային ամինաթթուների (չհագեցած ալկեններ, ալկիններ, արիլ կամ հեթերոցիկլիկ խմբեր պարունակող) և կենսաբանորեն ակտիվ պեպտիդների ստացման մեթոդների մշակման՝ օգտագործելով քլիք և քրոս-համակցման ռեակցիաները:
Head of the Laboratory
Zorayr Z. MARDIYAN
Candidate of Chemical Sciences
+ 37495338747
Zmardiyan89@gmail.com,
zmardiyan@mail.ru
Օրգանական միացությունների սինթեզի սեկտորում իրականացվում է նաև ստացված ամինաթթուների ու պեպտիդների հենքի վրա նոր օրգանոլիգանդների ստացում և հետազոտում ասիմետրիկ կատալիզում։

Սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիան ստեղծվել է 2010 թվականին:
Head of the Laboratory
Artur A.HAMBARDZUMYAN
PhD in Biology
arthambardzumyan@gmail.com

Նախատեսվում է գենետիկ ընտրության, գենային ինժեներիայի, կենսաքիմիական ինժեներիայի և իմունոլոգիական մեթոդների միջոցով ստանալ կենսաբանորեն ակտիվ նյութեր (ԿԱՆ) և դրանց շտամ-արտադրողներ, ինչպես նաև ուսումնասիրել դրանք կենսաքիմիական և իմունոլոգիական մեթոդների կիրառմամբ։ Մասնավորապես, նպատակն է ստեղծել օբյեկտներ հետևյալ դասերում.
Էկոլոգիական անվտանգության լաբորատորիան ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մետաբոլիկ ինժեներիայի լաբորատորիայի հիման վրա: Լաբորատորիայի գիտական գործունեությունն ընդգրկում է դեղերի նկատմամբ կայուն մանրէների (MDR) հետազոտում և նոր արդյունավետ հակաինֆեկցիոն միացությունների ընտրություն: Հետազոտությունների հիմնական նպատակն է բացահայտել հակամանրէային հատկություններով օժտված միացություններ և բակտերիալ արտաբջջային պրոտեազների արգելակիչներ, որոնք կարող են օգտակար լինել նոր դեղերի ստեղծման գործընթացում:
Head of the Laboratory
Nelli A. HOVHANNISYAN
PhD in Biology
+ 374 10 65 41 80
nelliog@yahoo.fr


ԿԱՆ-ի շտամ-արտադրիչների և կենսասինթեզի լաբորատորիան կազմավորվել է 2018 թվականին՝ Կենսասինթեզի և Գյուղատնտեսական կենսատեխնոլոգիայի լաբորատորիաների միավորման արդյունքում: Լաբորատորիայի գործունեության հիմնական ոլորտներն են.
Head of the Laboratory
Vahe T. GHOCHIKYAN
PhD in Biology
+ 374 10 65 41 80
vahe-ghochikyan@yandex.ru

Մանրէաբանական և կենսակատալիտիկ մեթոդներով կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման ժամանակակից արտադրական տեխնոլոգիաների մշակում և արտադրությունների կազմակերպում՝ սննդարդյունաբերության, դեղագործության և գյուղատնտեսության ոլորտներում կիրառելու նպատակով:
Լաբորատորիան հիմնադրվել է 2017 թվականին, որի հիմնական գործունեությունն ուղղված է դեղաբուսական ֆիտոպատրաստուկների բնութագրմանը, կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատման տեխնոլոգիաների մշակմանը, ինչպես նաև հալենային և նորհալենային պատրաստուկների փոքրածավալ արտադրության կազմակերպմանը։ Լաբորատորիան զբաղվում է նաև գեղարարության և ֆիտոթերապիայի ոլորտներում կիրառվող գերմաքուր բուսայուղերի փոքրածավալ սերիական արտադրության կազմակերպմամբ։
Head of the Laboratory
Slavik A. DADAYAN
DSc in Chemistry
+ 374 10 65 41 80
slavik_dadayan@yahoo.com




2021 թվականին հիմնադրված լաբորատորիան զբաղվում է հայկական ավանդական կաթնամթերքներից և ֆերմենտացված կաթից մեկուսացված կաթնաթթվային բակտերիաների և խմորասնկերի ու աղիների միկրոֆլորայի վրա դրանց ազդեցության ուսումնասիրմամբ: Հետազոտությունները վերաբերում են կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, իմունոխթանիչ և պրոբիոտիկ հատկությունների բնութագրմանը, ինչպես նաև արժեքավոր կենսաբանորեն ակտիվ մետաբոլիտներ (ամինաթթուներ և օրգանական թթուներ, բակտերիոցիններ, լեղու աղի հիդրոլազներ, էկզոբազմաշաքարներ, միկոցիններ և այլն) սինթեզելու դրանց կարողության գնահատմանը: Լաբորատորիան նաև զբաղվում է ֆունկցիոնալ սննդի և պրոբիոտիկների մշակմամբ՝ հիմնված կաթնաթթվային բակտերիաների և խմորիչների հեռանկարային շտամների կոնսորցիումների վրա։
Head of the Laboratory
Flora N. TKHRUNI
PhD in Biology
+ 37491 30 86 92
florarmbio@inbox.ru
1972 թվականին հիմնադրված լաբորատորիան ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի Մանրէաբանության ինստիտուտի կազմում սկզբում գործել է որպես Երկրամանրէաբանության և մետաղների կենսատարրալվացման լաբորատորիա։ 1992-2024 թվականներին լաբորատորիան ղեկավարել է կենսաբանական գիտությունների դոկտոր, առաջատար գիտաշխատող Նարինե Վարդանյանը։ Տարիների ընթացքում լաբորատորիան վերաճել է առաջատար հետազոտական կենտրոնի, որը մասնագիտացած է քեմոլիթոաուտոտրոֆ՝ մասնավորապես երկաթ և ծծումբ օքսիդացնող, ապարները քայքայող մանրէների կենսաբազմազանության, էկոլոգիայի և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրության մեջ։ Այս մանրէներն առանցքային դեր են խաղում գունավոր, այլ արժեքավոր և ազնիվ մետաղների կենսատարրալվացման գործընթացում՝ ինչպես առաջնային հանքային հումքից (աղքատ հանքաքարեր, խտանյութեր, պոչանքներ), այնպես էլ երկրորդային աղբյուրներից, ինչպիսիք են, օրինակ, էլեկտրոնային թափոնները:
Head of the Laboratory
Arevik K. VARDANYAN
PhD in Biology
+ 37410 65 41 80
+37494 90 09 31
arevik.vardanyan@asnet.am
Մեր հիմնական հետազոտական գործունեությունը կենտրոնացած է մետաղների կորզման մանրէաբանական գործընթացների ուսումնասիրության և մետաղների կայուն վերականգնման նպատակով դրանց կիրառությունների վրա։ Այն ներառում է նորարարական կենսահիդրոմետալուրգիական տեխնոլոգիաների մշակում, որոնք բարձրացնում են մետաղների, հատկապես գունավոր և ազնիվ մետաղների, կորզման և վերականգնման արդյունավետությունը։ Բացի դրանից, լաբորատորիայում զբաղվում են նաև ծանր մետաղներով աղտոտված արդյունաբերական և այլ թափոնաջրային հոսքերի կենսաբանական մաքրմամբ՝ կիրառելով մանրէաբանական մեթոդներ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու համար։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հեռավար լաբորատորիաների ստեղծման ARPI ծրագրով իրականացվող 22rl-031 դրամաշնորհի շրջանակներում 2024թ.-ի նոյեմբերին լաբորատորիան վերակազմավորվել է և վերանվանվել Հանքային հումքի կենսամշակման, մետաղների վերականգնման և շրջակա միջավայրի պաշտպանության լաբորատորիա: Այս փոփոխությունը նշանավորում է լաբորատորիայի առաքելության և գործունեության նոր փուլ, որն ուղղված է կենսատարրալուծման հետազոտությունների և կայուն բնապահպանական լուծումների առաջխաղացմանը։ Նորացված լաբորատորիան ղեկավարում է կ.գ.թ. Արևիկ Վարդանյանը:
Խմորիչ միկրոօրգանիզմների լաբորատորիան հիմնադրվել է 1952 թվականին պրոֆեսոր Լևոն Երզնկյանի կողմից, որն ստեղծել է հայտնի ֆունկցիոնալ ֆերմենտացված «Նարինե» կաթնամթերքը։ Լաբորատորիան հետագայում վերակազմավորվել է Կաթնաթթվային բակտերիաների հետազոտման սեկտորի։ Սեկտերի գործունեության ներկայիս ոլորտներն են հայկական ֆերմենտացված սննդամթերքներում և մարդու օրգանիզմում կաթնաթթվային բակտերիաների (ԿԹԲ) բազմազանության ուսումնասիրությունը, ֆունկցիոնալ ֆերմենտացված կաթնամթերքի մշակումը և սննդամթերքի պահպանման կենսաբանական մեթոդների ստեղծումը։
Head of the Sector
Lusine V. DANIELYAN
PhD in Biology
+ 374 98 54 49 27
drlusinedanielyan@gmail.com

Ֆոտոսինթեզող միկրոօրգանիզմների լաբորատորիա հիմնադրվել է 1972 թվականին Միկրոբիոլոգիայի ինստիտուտում, ապա 2017 թվականին վերակազմավորվել և վերանվանվել է Այլընտրանքային էներգիայի աղբյուրների լաբորատորիա։ Ավելի ուշ՝ 2021 թվականին, լաբորատորիային միացել է ազոտֆիքսող միկրոօրգանիզմներով զբաղվող գիտական խումբը։
Գործունեության հիմնական ոլորտներն են ֆոտոսինթեզող (ֆոտոսինթեզող մանրէներ, միկրոջրիմուռներ, ցիանոբակտերիաներ) և ազոտֆիքսող միկրոօրգանիզմների կենսաբազմազանության և բնության մեջ տարածվածության ուսումնասիրությունը, դրանց կենսաբանական հատկությունների բացահայտումը, տաքսոնոմիան և կարգաբանությունը (սիստեմատիկան)։
Հետազոտությունները ներառում են կենսաբանորեն ակտիվ արժեքավոր նյութերի հայտնաբերումը և մեկուսացումը, բարձրակտիվ շտամ-արտադրիչների գենետիկական և ինժեներական նախագծումը, կենսաբանական եղանակով կեղտաջրերի մաքրումը, արդյունավետ կենսաբանական պարարտանյութերի ստեղծումը և կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումների մշակումը:
Head of the Laboratory
Vigen B. GOGINYAN
Candidate of Veterinary Sciences
+ 374 10 65 53 98
goginyan@gmail.com






Ոչ ախտածին Մանրէների Կուլտուրաների Ազգային Հավաքածու
Հիմնադրվել է 1993 թվականին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Էվրիկ Աֆրիկյանի (1925-2016) նախաձեռնությամբ։
Head of the Center
Valeri A. BAGIYAN
PhD in Biology
+ 37410 65 08 83
valbeg@mail.ru

Հիմնական գործունեությունն ուղղված է Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի մանրէների կենսաբազմազանության ուսումնասիրությանը, միկրոօրգանիզմների կուլտուրաների ազգային հավաքածուի պահպանմանը` գիտական և արտադրական նշանակության հեռանկարային մանրէների շտամների բացահայտմամբ: Հավաքածուում պահպանվող շտամների ընդհանուր թիվը գերազանցում է 12000-ը, այդ թվում՝ սպորառաջացնող և ոչ սպորավոր մանրէներ, ճառագայթասնկեր, շաքարասնկեր, սնկեր, ջրիմուռներ և ցիանոբակտերիաներ: Մանրէների կուլտուրաների մեծ մասը մեկուսացվել, նույնականացվել և ուսումնասիրվել է Հայաստանում: Մանրէների կուլտուրաները եզակի գենետիկական ֆոնդ են համարվում և անգնահատելի տեղեկատվության աղբյուր են: Մանրէների ավանդադրման կենտրոնի հավաքածուն գրանցված է Կուլտուրաների հավաքածուների համաշխարհային ֆեդերացիայում (WFCC; http://www.wfcc.info) 803 համարի ներքո, ինչպես նաև Եվրոպական կուլտուրաների հավաքածուների կազմակերպությունում (ECCO, http://www.eccosite.org) և կապված է աշխարհի մոտ 800 հավաքածուների հետ:


Կենտրոնում ստեղծվել և պահպանվում է էնտոմոպաթոգեն բացիլների խոշորագույն հավաքածուներից մեկը, որը կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական վնասատուների դեմ կենսաբանական պայքարում՝ համաձայն քիմիական նյութերից զերծ գյուղատնտեսության կայուն զարգացման գլոբալ հայեցակարգի: Առկա է խմորող մանրէների մեծ հավաքածու, այդ թվում՝ շաքարասնկերի և կաթնաթթվային բակտերիաների բազմաթիվ էնդեմիկ շտամներ, որոնք օգտագործվում են սննդի, բժշկության և պրոբիոտիկ պատրաստուկների արտադրության մեջ: Հատուկ ուշադրություն է դարձվում բարձր հակամանրէային ակտիվությամբ շտամներ օգտագործող պատրաստուկների ստեղծմանը՝ որպես հակաբիոտիկներին փոխարինող՝ առողջապահության ոլորտում հակաբիոտիկակայուն շտամների խնդիրը լուծելու համար: Բացիլների էքստրեմոֆիլ ձևերի ուսումնասիրությունը մեծ կենսատեխնոլոգիական ներուժ և գործնական նշանակություն ունի տարբեր կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության համար:
Կենտրոնը, հանդիսանալով ՀՀ ԳԱԱ «Մանրէաբանության ինստիտուտի» իրավահաջորդը, «Էներգիա» ԳԱՄ-ի, ներկայումս ՌԴ «Էներգիա» հրթիռային-տիեզերական կորպորացիայի հետաքրքրությունների շրջանակներում հաջողությամբ շարունակել է աշխատանքները տիեզերական տեխնիկայի պոլիմերային նյութերի մանրէային քայքայման համապարփակ գնահատման վերաբերյալ: Տիեզերական տեխնիկայից մեկուսացված կենսաքայքայվող սնկերի հավաքածուն ներառում է միկրոօրգանիզմների ավելի քան 1000 եզակի շտամ: Մշակվել են կենսաքայքայող սնկերի մի շարք հեռանկարային հավաքածուներ՝ ավիացիայում և տիեզերական տեխնիկայում օգտագործելու համար նոր պոլիմերային նյութերի կենսակայունությունը գնահատելու համար:
2000 թվականից ի վեր Մանրէների ավանդադրման կենտրոնը մի շարք միջազգային նախագծերի հիմնական կատարողն է, որոնք ուղղված են մանրէների կենսաբազմազանության, միկրոօրգանիզմների առանձին խմբերի հատկությունների ուսումնասիրությանը և միկրոօրգանիզմների հավաքածույի ֆոնդի զարգացմանը: